Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների


12:56 , 10 հունիս, 2026

Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների։ Այս մասին հաղորդում է Daily Mail թերթը:

«Հակամիգրանտական բողոքի ակցիաներ են անցկացվել Բրիտանիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Գլազգոյում և Սաութհեմփթոնում»,- գրում է պարբերականը։

Փողոց են դուրս եկել նաև Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները։

Պատճառը սուդանցու կողմից տեղի բնակչի վրա հարձակումն է։ Հանցագործը դանակով վիրավորել է զոհին և փորձել կտրել նրա գլուխը հենց փողոցի մեջտեղում, սակայն ականատեսները թույլ չեն տվել նրան։ Միգրանտը ձերբակալվել է։