«Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»։
«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»։
«Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»:
«Շատ եմ ցանկանում, որ լինի ազգային համախմբում, որ երկրում ճնշող մթնոլորտը վերանա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կարծիքն ազատ արտահայտել»։
«Եթե գոնե 10%-ով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն (ՀՀԿ-ի չմասնակցելու մասին) արդարացված էր»։
«Ես բոլորին խնդրում եմ մասնակցել ընտրություններին, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»։
«Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել»։
«Ես այսպիսի քարոզարշավ չեմ տեսել»։
«Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, պետական ռեսուրսների աննախադեպ մսխում»:
«Եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից իրենց ձայները խլել»։
«Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը»։
«Նրանք, ովքեր վերահսկում էին ընտրությունները, այսօր աչքերը փակել են, որովհետև իրենց ղեկավարները կոնկրետ նպատակ ունեն, և այդ նպատակի համար ամենաբարձր մակարդակով մեծ ջանքեր են գործադրել՝ հրապարակավ, առանց որևէ բան թաքցնելու։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պիտի ինչ-որ բան նկատեն»։
«Զենքը ցուցադրելու համար չէ՝ կռվելու համար է»։
«Ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»»:
«Ակնհայտ է, չէ՞, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք՝ իբր գումարների տեսքով հատկացված պաշտպանության նախարարությանը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/pfbid02hUhqwTghP3McwhJwMUhZE2q5ktRaPLGaDxfNJMqhrzrmYXWJvPzsPgWW1TAvAzAdl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



