Իրենց որ հարցնես՝ կասեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, Արարատ Միրզոյանը եղավ, էլի պատերազմ է լինելու:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը:

«Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը իր ուղիղ խոսքի համար՝ հասարակ, նորմալ բանավեճի համար բանտում է: Սա աննախադեպ իրողություն է, անգամ հին իշխանությունների ժամանակ այսպիսի անհիմն ու չհիմնավորված կալանք՝ ես չեմ հիշում, կամ եթե եղել են, ապա կներեք, մեր էվոլուցիան ինչու՞մ պետք է կայանա, նրանում, որ մենք քիչ-քիչ այդ բարքերից ազատվենք ու նոր պետություն ստեղծենք»,- նշել է Մարությանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել