Կան տեխնիկական խնդիրներ, մեզ արդեն մի քանի տեղամասերից ահազանգել են, որ ցուցակների հետ կապված՝ տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի հերթական համարն է, բայց տպագիր ցուցակում հերթական համարը մեկ կամ երկու նիշ տարբերվում է: Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Մեր իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով զբաղվում է: Բոլոր տեղերում, որտեղից ստացել ենք ահազանգ՝ հանձնարարալ ենք, որ ընտրողը իր անվան դիմաց ստորագրի:
Բոլոր խնդիրներին արագ լուծումներ ենք տալիս, ահազանգերով զբաղվում ենք և խնդիրները լուծվում են»,- նշել է Հովակիմյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



