Նիկոլի հանրահավաքն աչքի ընկավ ոչ միայն դրա ընթացքում ՔՊ-ականների հնչեցրած հակահայ ելույթներով, այլև վարչակ ռեսուրսի տոտալ չարաշահման փաստով. կան բազնաթիվ արձանագրված կադրեր, թե ինչպես են մարդիկ խոստովանում, որ Հանրապետութան հրապարակում են հայտնվել բնավ ոչ իրենց ազատ կամքով կամ խոստովանում են, որ ասենք այս կամ այն մանկապարտեզի ու դպրոցի կոլեկտիվի կազմում են հայտնվել Նիկոլի «խնջույքում»:
 
Սա նշանակում է, որ ՔՊ-ականների այն ոռճղոցին, թե իրենք ոչ մի վարչական ռեսուրս էլ չեն կիրառում, լկտի սուտ է: Եթե պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցները, մանկավարժները, կամ այլ բյուջետային ոլորտների ներկայացուցիչները հանրահավաքի են բերվել պարտադրանքով, ապա դա նշանակում է հանրահավքի դելեգիտիմացում: Սա՝այն պատճառով, որ Նիկոլի Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացված են, իսկ բյուջեային աշխատողները վերածվել են ՔՊ-ի ստրուկների. կա՛մ պետք է ծառայեն, կա՛մ «գլխատվեն»:
 
Իրականմում այս վիճակը խիստ վտանգավոր է նախևառաջ նույն ՔՊ-ի համար. վարչական ճնշումների ենթարկված քաղաքացիների շրջանում սովորաբար կուտակվում է դժգոհություն, որը հաճախ երկար ժամանակ կարող է լատենտ բնույթ կրել, սակայն վճռորոշ պահին վերածվել իշխանության դեմ զանգվածային բունտի. պրակտիկան ապացուցում է, որ այն իշխանությունը, որը հենվում է բացառապես վարչական ռեսուրսի վրա, ի վերջո բախվում է լեգիտիմության ճգնաժամի և հասարակության կտրուկ հակազդեցությանը՝ ստիպված լինելով հրաժեշտ տալ քաղաքակնությանը:
 
Նիկոլի պարագան, ցավոք, մի փոքր այլ է. նրա իշխանութան աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ արևմտաթուրքական բևեռը, իսկ այս ամենն ուղղակի «ցիրկ» է, որը պետք  է մի բանի համար՝ լեգիտիմացնելու Հայաստանի հանձնումը, թերթելու հայոց պատմության վերջին էջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել