Tert.am-ը գրում է․
Մենք երեխաներին չպետք է ժառանգենք գոյատևում և մաքառում, մենք երեխաներին պետք է ժառանգենք կյանք, այս մասին Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես ոչինչ չեմ խնայել Ղարաբաղի համար, ես իմ ընտանիքը չեմ խնայել Ղարաբաղի համար, բայց երբ պահը եկել է, որ ես հասկացել եմ, որ այդ ճանապարհը չի տանում ոչ մի տեղ, ավելին այդ ճանապարհը տանում է Հայաստանի պետականության կորուստ, ես հպարտ եմ, որ այդքան ուժ եմ ունեցել, որ կանգնել եմ ձեր առաջ ասել եմ, ժողովուրդ, մենք պետք է դադարեցնենք, չշարունակենք Ղարաբաղի շարժումը, որովհետև Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով մենք կորցրել ենք և կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, և ես ուրախ եմ, որ ՀՀ-ն ես վերադարձրել եմ Հայաստանի ժողովրդին»,-նշել է Փաշինյանը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/06/03/nikol-pashinyan/4272798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



