Գռզոն չի՞ հասկանում՝ ինչու է Հայաստանը պտուղ-բանջարեղեն հիմնականում արտահանում: Այդպես է վարվում, քանի որ Հայաստանը, ցավոք, զարգացած երկրների շարքին չի դասվում, այստեղ «Toyota»-ն կամ ասենք TSMC-ն գործարաններ չեն կառուցում, «Hisense»-ն ու «Intel»-ն էլ առանձնապես մեծ ուշադրություն մեզ չեն դարձնում: Արդյունքում մնում է արտահանել այն, ինչ որ կարելի է, ինչ որ հնարավոր է:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե կարելի էր վերամշակման գործարաններ կառուցել, ապա ինչո՞ւ Գռզոն գործին չի կպել: Եթե ՔՊ-ական իշխանությունը ցանկանում էր նվազեցնել հում արտահանման մասնաբաժինը, ապա պետք է վաղուց ներկայացներ հստակ ծրագիր՝ ինչ ներդրումներով, ինչ հարկային արտոնություններով և ինչ ենթակառուցվածքային լուծումներով է պատրաստվում խթանել վերամշակող արդյունաբերության զարգացումը։ Որևիցե բան այս ուղղությամբ արե՞լ են: Բայց ինչո՞ւ անեն, եթե բոլորովին այլ պլաններ ունեն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



