Եթե կարելի էր վերամշակման գործարաններ կառուցել, ապա ինչո՞ւ Գռզոն գործին չի կպել


13:41 , 2 հունիս, 2026
Հարցին՝ դեպի ԵՄ գնացող Հայաստանի տնտեսությունը վնասներ չի՞ կրի՝ նկատի ունենալով ռուսական սահմանափակումները, Գռզոն պատասխանել է՝ ասելով, որ միշտ դեմ է եղել պտուղ-բանջարեղենի արտահանմանը, որովհետև դա տեխնոլոգիաներ չունեցող երկրներն են անում: Գռզոն պնդել է, թե  ՀՀ-ին շատ քիչ օգուտ է գալիս, իսկ պետությունը պետք է աջակցի, որ բերքը վերամշակվի այստեղ ու ողջ տարվա կտրվածքով արտահանվի:
 
Գռզոն չի՞ հասկանում՝ ինչու է  Հայաստանը պտուղ-բանջարեղեն հիմնականում արտահանում: Այդպես է վարվում, քանի որ Հայաստանը, ցավոք, զարգացած երկրների շարքին չի դասվում, այստեղ «Toyota»-ն կամ ասենք TSMC-ն գործարաններ չեն կառուցում, «Hisense»-ն ու «Intel»-ն էլ առանձնապես մեծ ուշադրություն մեզ չեն դարձնում: Արդյունքում մնում է արտահանել այն, ինչ որ կարելի է, ինչ որ հնարավոր է:
 
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե կարելի էր վերամշակման գործարաններ կառուցել, ապա ինչո՞ւ Գռզոն գործին չի կպել: Եթե ՔՊ-ական իշխանությունը ցանկանում էր նվազեցնել հում արտահանման մասնաբաժինը, ապա պետք է վաղուց ներկայացներ հստակ ծրագիր՝ ինչ ներդրումներով, ինչ հարկային արտոնություններով և ինչ ենթակառուցվածքային լուծումներով է պատրաստվում խթանել վերամշակող արդյունաբերության զարգացումը։ Որևիցե բան այս ուղղությամբ արե՞լ են: Բայց ինչո՞ւ անեն, եթե բոլորովին այլ պլաններ ունեն…