Tert.am-ը գրում է․

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին, այդ առաջարկները վաղուց կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նա նշել է, որ դրա մասին լսել է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ ուրիշ երկրից:

«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%-ով ավելի բարձր գնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել