Բանակը մերն ա, նիկոլը հոր տնից չի բերել։ Հետն էլ առյուծի վանդակ չի տանելու։ Բայց այս նույն բանակը 3 անգամ ծանր կորուստներ ա կրել նիկոլի կառավարման արդյունքում։
նիկոլը բանակաշինության համար արել է 0 գործ, միշտ խանգարել է, ուր երբ դրան մոտ թողեցին բանակին՝ ավերեց ինչքան ուժ ուներ։
Չգիտեմ ամբողջովին վերականգնվե՞լ է բանակի բարոյահոգեբանական վիճակը, թե ոչ։ Բայց նայելով երգող, լեզու ցույց տվող վարչության պետերին ու հայրենիքն ուրացած գլխավոր շտաբի պետերի՝ կարծում եմ քիչ հավանական է։
Ընտրություններից 10 օր առաջ զորահանդես անելը միանշնական ունի քաղաքական ենթատեքստ. պարտքով, վարկով, ապառիկով առած զենքը ժողովրդի վրա ծախել որպես բանակի հզորացում։ Բանակի քանդման մասին չի սիրում խոսել։ Էլ չասած, որ այդ զենքը դեռ կիրառող ու սպասարկող ա պետք։
Բայց ես ասել եմ՝ միջուկային զենք էլ տաս նիկոլի, նա ոտին ա քցելու, նա ապաշնորհ ա, նա կյանքում ոչինչ չի ստեղծել, միայն քանդել է, դրանից բխող հետևանքով՝ արժեզրկել իրեն վստահվածն ու ուրացել։
նիկոլի թիվ մեկ խնդիրն իր ու իր շայկին իշխանության պահելն ա։ Եթե դրա համար պետք լինի ցույց տալ քաղաքապետարանի նոր գնած ցախավելները և զուգարանի թղթերը, հավատացեք, դրանք էլ կանցկացնի հրապարակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid07oUfHuqM1GCV6orqFBynT9DG4CGxS3jqw856zdncLY4bb6h3kqBX4FoYGvAr8StSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



