Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը հանդիպեցի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձա ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին, հայտնել է Գագիկ Ծառուկյանը։

««Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։

Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել