Մատին փաթաթան անելով «The Insider»-ի հրապարակումը՝ ՔՊ-ականները հարձակվել են ընդդիմության վրա: Նրանցից «Լամա Ռուբոն» պահանջել է բոլոր ընդդիմադիր ուժերից, որպեսզի դիրքորոշում արտահայտեն. ուզում է, որ մյուս ուժերը բացառեն «Ուժեղ Հայաստանի» հետ համագոևծակցությունը, իսկ եթե չդատապարտեն, ապա, ըստ «Լամա Ռուբոյի», ընդդիմությանը տրվելիք ցանկացած քվե քվե է ընդդեմ Հայաստանի:
 
Նման ոռնոց բարձրացրել է մի քաղաքական ուժ, որի ամենակարկառուն դեմքերից Միրզոյան Արոն թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է հանդիսանում, որի մասին վկայող փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հանրայնացվել էր տարիներ առաջ: Ի դեպ՝ օտարերկյա ԶԼՄ-ներում Նիկոլի մասին ևս որոշ հրապարակումներ էին եղել այն մասին, որ նա օտարերկյա գործակալ է՝ «Մորուք» կամ «Շակալ» մականունով: Բացի սա տեղեկություններ կան նույն «Լամա Ռուբոյի» իրական ինքնության մասին. ասում են՝  գործակալ է՝ հավաքագրված թուրքական պետության կողմից:
 
Ստացվում է, որ եթե հիմք ընդունենք այս կամ այն ԶԼՄ-ի հրապարակումները, ապա Նիկոլին վաղուց պետք է կա՛մ արտաքսած լինեին, կա՛մ կալանավորած, բայց չգիտես ինչու այդ մարդն այսօր Հայաստանի տերն է՝ երկիրը սեփական հոր դուքյանը սարքած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել