Հայտարարելով, թե ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում՝ կրքոտ հռետորը պնդել է՝ 2024 թվականից որդեգրված քաղաքականությամբ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի խզմամբ առաջացած բացը լրացնելով են զբաղված, ինչը տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026-ի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։
 
Նիկոլը՝ այդ կրոքտ հռետորը, լկտիաբար ստել է. 2024-ից ի վեր ՔՊ-ն մի բանով է զբաղված՝ ադրբեջանական նարատիվների ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գետնի վրա առաջ եկած այլանդակ իրողությունների լեգիտիմացմամբ, դրանք հայ հանրությանը որպես անայլընտրանքային ճշմարտություն մատուցմամբ ու Հայաստանի հայկականության քայքայմամբ.  երբ Ադրբեջանում խոսում են «Արևմտյան Ադրբեջան» շուտափույթ վերադարձի մասին՝այդ հարցը տանելով նույնիսկ Վաշինգտոն, իսկ Հայաստանից դրան  ի պատասխան հնչում է զրո արձագանք, ՔՊ-ականներն էլ հայ հանրությանը կոչ են անում ընդամենը բանի տեղ չդնել այդ հայտարարություններն ու միայն իրենց լսել, պարզ է դառնում, որ Նիկոլի վերոհիշյալ հայտարարությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:
 
Նիկոլը հայտարարում է, որ շարուակելու է այս քաղաքականությունը, քանի որ վերընտրվել է, այսինքն՝  հայ ժողովրդին ներկայացնում է որպես իր նման մի ինչ որ գոյանք, որ չունի կյանքի ու գոյության նպատակ, քանի որ եթե հայ ժողովուրդն իսկապես հաշտ է  այն ամենի հետ, ինչ որ արել ու անում է  Նիկոլը, ապա ստացվում է՝ հավաքական իմաստով մի նիկոլ էլ հայ ժողովուրդն է, ինչը, բարեբախտաբար, այդպես չէ, և դա իմանալով է, որ նման մտքեր է բստրում Նիկոլը՝ լրացնելու իր  ու իր օրակարգի լեգիտիմության բացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել