Այս ռասիզմն իրականում բնորոշ է ոչ միայն Գայուշին. այսպես են մտածում նաև կարկառուն ՔՊ-ականներն ու Նիկոլը, բայց քանի որ չեն կարող բարձրաձայնել իրենց սրտի խոսքը, սեփական հոգում ամբարված թարախը դուրս են տալիս գայուշների կեղտոտ բերանով:
Սրանք արցախցիերին ատում են մի քանի պատճառով. արցախցիները Նիկոլի ընտրազանգվածը չեն, հետևաբար՝ մարտահրավեր են ՔՊ-ի ամար, արցախցիները հավելյալ սոցիալական բեռ են Կառավարության համար, արցախցիները նաև Իլհամի աչքի փուշն են, հետևաբար՝ այդպիսին են նաև Նիկոլի համար:
Նիկոլը հաճախ է կոչ անում արցախցիներին մնալ ու Հայաստանում տնավորվել՝ձևացնելով, թե սիրում ու կարեկցում է նրանց, այնինչ իրկանանում հոգու խորքում ամեն օր անիծում ու ատում է այդ մարդկանց, ինչի մասին, փաստորեն, գիտեն նաև ՔՊ-ի համակիրները, որոնցից ոմանք, դրսևորելով անփութություն, չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5608
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



