Հասոն իսկապե՞ս կարծում է, որ «Ջերմուկի» վաճառքի արգելքը բացառապես դրա որակական հատկանիշների հետ է կապված այն դեպքում, երբ դեռ մինչև երեկ ամեն ինչ հրաշալի էր թվում: Հայկական այդ ապրանքը միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ապրանք է և մեկն այն քչերից, որոնք դարձել են յուրատեսակ այցեքարտ Հայաստանի համար: Հասոն չի՞ հասկացել այսքան ժամանակ, որ ՌԴ-ի պես երկրի համար գրեթե միակ կողմնորոշիչ գործոնն աշխարհաքաղաքականությունն է. ՌԴ-ի հետ ես, կարող ես այնտեղի շուկայում աղբ էլ վաճառել, դեմ ես, ամենաընտիր ապրանքդ էլ դուրս կմղեն իրենց շուկայից. անփոխարինելի հանքային ջրեր գոյություն չունեն, «Բորժոմը»՝ վկա:
Հասոն, իհարկե, կուրսի է, ուղղակի «կռուտիտ» է արել՝ փորձելով քաղաքական պատասանատվությունից խուսափել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



