Փաստորեն՝ Արցախն ու հայ ժողովրդի կենսական շահերը դիտմամբ զոհեց, որ Իլհամը տեսակապ հաստատի եվրոպացիների հետ ու իր վիրտուալ մասնակցությունը բերի Երևանում կազմակեպրված միջոցառմանը: Բայց Նիկոլին հատկապես շոյել է թերևս Էրդողանի տեղակալի՝ Երևանում գտնվելը. Էրդողանն իր աշխարհաքաղաքական պապան է, իսկ պապայի տեղակալին հյուրընկալելը միշտ էլ մեծագույն պատիվ է, և այդ պատվին արժանանալու համար է, որ Նիկոլը Հայաստանը փռել է թուրքերի ոտքերի տակ:
Այս կլոունադայի ամբողջ իմաստը հայ հանրությանն ապուշի տեղ դնելն է. ուզում է ապացուցել, թե իբր լիարժեք ու անշրջելի խաղաղություն է, որը կլինի հարատև, եթե ՔՊ-ն վերընտրվի. եվրոպացիների ու թուրքերի օգնությամբ փիառվում է, որ հնարավորինս շատ ձայն հավաքի,իսկ եթե չհավաքի, նկարի ու մարսի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5568
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



