Իլհամը Նիկոլին է փիառում
15:04 , 4 մայիս, 2026
Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալիս Նիկոլը պարծեցել է Իլհամով. արձանագրել է, որ աա առաջին անգամ է, երբ նա մասնակցում է մի միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում՝ թեպետ հեռակապով: Նիկոլը նաև հույս է հայտնել, որ 2028-ին Բաքու այցելելու հնարավորություն կունենա՝ միաժամանակ ընդգծելով Թուրքիայի փոխնախագահի՝ Երևանում գտնվելու հանգամանքը, որն առաջին անգամ է արձանագրվում:
Փաստորեն՝ Արցախն ու հայ ժողովրդի կենսական շահերը դիտմամբ զոհեց, որ Իլհամը տեսակապ հաստատի եվրոպացիների հետ ու իր վիրտուալ մասնակցությունը բերի Երևանում կազմակեպրված միջոցառմանը: Բայց Նիկոլին հատկապես շոյել է թերևս Էրդողանի տեղակալի՝ Երևանում գտնվելը. Էրդողանն իր աշխարհաքաղաքական պապան է, իսկ պապայի տեղակալին հյուրընկալելը միշտ էլ մեծագույն պատիվ է, և այդ պատվին արժանանալու համար է, որ Նիկոլը Հայաստանը փռել է թուրքերի ոտքերի տակ:
Այս կլոունադայի ամբողջ իմաստը հայ հանրությանն ապուշի տեղ դնելն է. ուզում է ապացուցել, թե իբր լիարժեք ու անշրջելի խաղաղություն է, որը կլինի հարատև, եթե ՔՊ-ն վերընտրվի. եվրոպացիների ու թուրքերի օգնությամբ փիառվում է, որ հնարավորինս շատ ձայն հավաքի,իսկ եթե չհավաքի, նկարի ու մարսի: