Պակիստանը Իրանին տրամադրել է վեց ցամաքային միջանցք, որոնք թույլ կտան իրականացնել բեռների տարանցում՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Dawn թերթի տվյալներով՝ Կարաչիի նավահանգստում այս պահին կուտակվել է Իրան տեղափոխման համար նախատեսված ավելի քան 3,000 կոնտեյներ։ Դրանց դուրսբերումն արդեն սկսվել է։

Միևնույն ժամանակ, Պակիստանի իշխանությունները Գվադար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից 70 կմ հեռավորության վրա, սահմանել են որպես իրանական բեռների փոխաբեռնման ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել