Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետ, գեներալ-լեյտենանտ Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Սեյեդ Մաջիդ Խադեմին՝ ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ազդեցիկ և հարգված ղեկավարը, այսօր լուսաբացին ամերիկա-սիոնիստական թշնամու հանցավոր ահաբեկչական հարձակման հետևանքով երրորդ պարտադրված պատերազմում արժանացել է նահատակության մեծ պատվին»,- գրված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



