Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվելիք «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում կայացել է երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արարողությանը ներկա են գտնվել Նախիջևանի ինքնավար հանրապետության առանձին միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեյիդովը, որը նաև ելույթ է ունեցել:

Վերջինս ընդգծել է համատեղ զորավարժության ռազմավարական կարևորությունը և հաջողություն մաղթել զինվորականներին: Արարողության ավարտից հետո զինվորները Նախիջևանից շարժվել են դեպի Կարսի ուսումնավարժական կենտրոն:

Աղբյուրի համաձայն՝ զորավարժության նպատակն է ժամանակակից պատերազմների բնույթին համապատասխան գործողություններ ծրագրել և իրականացնել, փոխանակվել տեղեկատվությամբ՝ համապարփակ մարտական աջակցության և մարտավարական համակարգման մասին, ինչպես նաև զարգացնել տարբեր դժվարին պայմաններում մարտական գործողությունների և հատուկ օպերացիաների կարողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել