ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.
««Խաղաղության» եւ անվտանգության անպատասխանատվություն․ երբ հարեւան, այն էլ ռազավարական գործընկեր երկրում՝ Իրանում, պատերազմ է, տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, աշխարհն այս պահին եռում է, կարմրել են դիվանագիտական կապի միջոցների լարերը...
Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, (մյուս պաշտոնյաներին հաշվի էլ չեմ առնում) «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են ելել, բայց իրականում պետական միջոցների մսխումով զբաղված են նախընտրական քարոզչությամբ։
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի ոչ բարով կառավարման սրանց պատասխանատվության գիտակցության մասին»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/pfbid0kcGR1b47W81pzGCZPNAvLcbXsDX2PTrKkJ2noYD7Ke9oeNsQk5SEDbmMcCw5WEJul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



