Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ․ նրան անվասայլակով, բառիս բուն իմաստով, բերեցին։ Թեև ես հիվանդանոցում նրան այդ կարգավիճակով տեսել էի ու գիտեի դրա պատճառները, բայց խոսելս ու գրելս չէր գալիս։
Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար Նարեկը դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի։
Արձանագրենք, որ Նարեկի ծայրահեղ քայլին՝ հացադուլին, գնալու պատճառն անարդար, ապօրինի վճիռն էր, որով վերջինիս խափանման միջոց կալանքը երկարաձգվեց։
Նարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0GybKFjejcm8hajJemiPpJyPNmDLCvb5o2yhmH5ZDRkK4V9HYoy43rEVwR7NjTNzNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



