Հայկոն կատարելապես խեղաթյուրել է իրականությունը. նրա կողմից թվակված բոլոր իրադարձությունները ոչ թե ամրապնդում, այլ թուկացնում են ՀՀ ինքնիշխանությունը՝ այն դնելով թուրքերից կախվածության մեջ. սահմանին ադրբեջանցիները զինվոր չեն սպանում, քանի որ Նիկոլը բավարարել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները՝երկիրը փաստացի մատնելով կապիտուլյացիայի, ինչ վերաբերում է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրին և նախաստորագրված համաձայնագրին, ապա նկատենք, որ թեև փաստաթղթերի ստորագրումը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես առաջընթաց, իրականում, սակայն, դրանք դեռևս չունեն իրավական պարտադիր ուժ մի դեպքում, երբ Բաքուն բազմիցս է ապացուցել, որ պայմանագրաունակ կողմ չի հանդիսանում:Մյուս կողմից՝ Ադրբեջանի տարածքով հացահատիկ և դիզվառելիք ներմուծելու նշանակությունը Հայկոն մանիպուլացրել է քարոզչական նպատակով. Հայաստանը Ադրբեջանից ասիմետրիկ կախվածության մեջ ընկնելու ճանապարհին է, ինչը զրոյացնում է ՀՀ իքնիշխանությունը: TRIPP-ի մասով էլ նկատենք, որ նույն Սոլովյովի հայտաարորթունների հիմնական պատճառներից մեկը հենց այդ նախագիծն է. TRIPP-ը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական առումով բավական ռիսկային պրոյեկտ է՝ հաշվի առնելով թե՛ ՌԴ-ի, թե Իրանի շահերը. Սյունիքը ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի դարնձելու փաստը չի կարող ոգևորել ո՛չ ռուսներին, ո՛չ էլ Թեհրանին՝ մեզ համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5091
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



