Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է՝ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, հատկապես բերքառատ վայրերում արդեն մի քանի օր է ուժեղ կարկուտ է գալիս։ Հավկիթի մեծության կարկուտն անխնա ոչնչացնում է բերքը։
Հայաստանի վարչապետը երեկ հռետորական հարց էր տվել, թե պետք է պարզել այդ անոմալ տեղումների պատճառը։
Համաձայն եմ, պետք է պարզել, թե ինչու նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները, ինչու ժամանակին չեն ցրում կարկտաբեր ամպերը։ Դրանք պետության ենթակա կառույցներ են։
Գուցե նրա համար է, որ հայ գյուղացին բերք չստանա, և կառավարությունը այլևս ստիպված չլինի՞ արդարանալ կամ փոխհատուցել Ռուսաստան արտահանելու սահմանափակման համար։ Եթե չկա բերք, ինչի՞ համար պետությունը սուբսիդիա հատկացնի տուժած գյուղացուն։
Ավելին, կառավարությունը խոստացել է փակված ռուսական շուկայի դիմաց բացել Եվրամիության շուկան։ Ու քանի որ Եվրոպան մտադիր չէ բացել իր դռները Հայաստանի առաջ, պետք է մի պատճառ էլ մտածել այդ փակված դռների արդարացումը գտնելու համար։ Հետևաբար, եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի։
Մի զարկով երկու նապաստակ է խփում։ Ի՞նչ կասեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



