Ամենամեծ աբսուրդն այն է, որ Ալխասը պաշտոնական Բաքվի կողմից համակարգվող գործողությունները որակում է որպես սրա-նրա կողմից տարվող դատարկ խոսակցություն: Պետք է հարց առաջանա՝ գործ ունենք հակառակորդի քաղաքական տրամաբանության ոչ ադեկվատ ընկալման, տգիտությա՞ն, թե՞ մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելու» փորձերի հետ։
Ալխասի պարագայում, ցավոք, երկու տարբերակն էլ կարելի է դիտարկել. կանացի կարճամտության ՔՊ-ական սիմվոլներից այս մեկը շատ հեռու է իրականությունն ադեկվատորեն գնահատելու կարողությունից, առհասրակա՝ քաղաքակնությունից, ուղղակի բերել-մտցրել են ՔՊ-ի շարքերն ու սարքել պատգամավոր: Մյուս կողմից՝ ամեն ինչ այնքան բացահայտ է, որ նույնիսկ Ալխասի պես մեկը չէր կարող գլխի չընկնել, որ Ադրբեջանի կողմից վարվող նպատակամիտված հակահայ քաղաքականությունը չի կարելի որպես խոսակցություն որակել. գործողության ու խոսակցության միջև տարբերությունը հսկայական է:
Ենթադրենք՝ վաղն Ադրբեջանը, հետևելով իր թուրք գործընկերներին, որոնք, ինչպես սհայտնի է, պահանջում են TRIPP-ը հանձնել Անկարային, Նիկոլի առաջ կոնկրետ հարց դնի՝ կա՛մ պատերազմ, կա՛մ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ,Նիկոլը ո՞րն է ընտրրելու: Մի՞թե պարզ չէ: Տեսնես Ալխասն էլի նույն բանն է ասելու, թե՞ լուրջ դեմք ընդունելով՝ հայտարարելու է, որ քանի որ իրենք հավատարիմ են խաղաղությանը, ապա պետք է Հայաստան վերադառնան ադրբեջանցիները: Կասեն՝ եթե չեք ուզում կորցնել Սյունիքն ու Սևանը, ապա պետք է ընդունել Բաքվի «օրինական» պահանջը, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ, կհայտնվեն բանտերում:
Ձեզ թվում է՝ Նիկոլին հենց այնպե՞ս են վերարտադրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5769
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



