Tert.am-ը գրում է.

Հունվարի 6-ին՝ ժամը 13:30 բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից: Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում: Երթը կուղղվի դեպի Երևանի՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Ուխտերթն ունի խորհուրդ լուսավորել Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը:  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան տեսանյութում՝ հրավիրելով ժողովրդին ուխտերթի:

«Հաջորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, որի մասին մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ: Հաջորդ խորհուրդն է՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի՝ և նրա մերձավոր շրջապատի կողմից առաքելական սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ՝ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել