Hraparak.am-ը գրում է.
Հարավային Կորեայի հատուկ դատախազը Սեուլի կենտրոնական շրջանային դատարանում պահանջել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին 10 տարվա ազատազրկման դատապարտել՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։
Մեղադրողի պնդմամբ՝ պետության նախկին ղեկավարը 2025 թվականի հունվարին փորձել է խոչընդոտել քննչական մարմինների կողմից իրեն ձերբակալելու ջանքերը։
Մեղադրողները պնդում են, որ Յուն Սոկ Յոլը դրանից հետո փակվել է նախագահական նստավայրում՝ խոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը։
Նա նաև մեղադրվում է կառավարության կաբինետի ինը անդամների իրավունքները խախտելու մեջ, որոնք հրավիրված չէին ռազմական դրության ծրագրի քննարկմանը։
Մեղադրող կողմի դիրքորոշումը հայտարարվել է դատական վերջին նիստի ժամանակ։ Այս դատավարությունը նախկին նախագահի դեմ չորս քրեական դատավարություններից առաջինն է՝ կապված 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելու հետ։
Յուն Սոկ Յոլը, որն այժմ պահվում է ուղղիչ հիմնարկում, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Դատավճիռը, ինչպես սպասվում է, կհրապարակվի մոտավորապես հունվարի 16-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/74ae025fb9592679452198bb78dc68d4
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



