Նիկոլական պրոպագանդայի «գլխին սառը ջուր է լցրել» ոչ այնքան նրբանկատ Լուլուն՝ հստակցնելով, որ եկեղեցու հետ պետության բախման պատճառները բացառապես քաղաքական են: Լուլուն հարց է բարձրացրել՝ արդյոք եկեղեցին զբաղվո՞ւմ է իր գործով, թե՞ խարխլում է պետության հիմքերը, մտնում քաղաքականության մեջ, իսկ հարցը՝ ինչո՞ւ մինչ օրս Նիկոլը չէր հետաքրքրվում՝ որ հոգևորականն ինչ կյանքով է ապրում, Լուլուն պարզաբանել է՝ ասելով՝ հիմա եկեղեցին որոշեց, որ պետք է ագրեսիվ կերպով խարխլի պետականության հիմքերը, կոնկրետ քաղաքական ուժերին պաշտպանի, իր ցանկությունը պարտադրի ժողովրդին:
Լուլուին պետք է «Օսկար» տալ. օգնում է, որ հանրության աչքերը բացվեն, որ ՔՊ-ական պրոպագանդան զրոյանա, որ «ջրերը պարզվեն» ու Նիկոլը մարդկանց «աչքի փուշը» դառնա:
Ի՞նչ է ասում նա: Ասում է՝ եթե եկեղեցին անտարբեր լիներ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ, ծտուն չհաներ ու Ալլահշուքյուրի «ջրաղացին ձջուր լցներ», Նիկոլը երբեք իր քիթը հոգևորականների անձնական կյանք չէր մտցնի: Մտցրել է, քանի որ եկեղեցին որձում է Հայաստանի թրքացումը կանխել, հասարակության աչքերը բացել ու դեմ գնալ Նիկոլի տերերի ծրագրերին՝ ծրագրեր, որոնք Հայաստանի փաստացի ոչնչացման մասին են, պլաններ, որոնք Թուրքիայի հետ լիովին համաձայնեցված են:
Ասել կուզի՝ Նիկոլի ջանքերը՝ ստեղծելու հավատացյալ քրիստոնյայի հանրային կերպար, թողնելու եկեղեցու վերաբերյալ մտահոգություններ ունեցող անաչառ հայորդու տպավարություն, դատապարտված են ձախողման. Լուլուն ամեն ինչ տեսնում ու հասկանում է, հասկացածն էլ ազգին պատմում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



