Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։ 

Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»: 

Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է: 

Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։ 

Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել