Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես, իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս իմ հետ և ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:
«Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ՞, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Ու չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել՝ փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել»,-նշել է նա։
Նա ցավալի է համարել այն անհարկի անախորժությունները, որոնք ստեղծվել են իրեն հարազատ մարդկանց համար, բայց հավելել, որ դրանցից իր վճռականությունը չի նվազել, ո՛չ ընկճված է, ո՛չ կոտրված:



