Վստահ եմ` Նիկոլը հաճույք է ստանում և´ կեղծ պատարագներ բեմադրելուց, և´ իր քմահաճույքների գերի դարձած կեղծ հոգևորականների` սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից:
Որքան ստորացված և խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում և հավատավոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խոսքերը:
Պետք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրված այս խարդավանքներից ու իրենց խոսքով և կեցվածքով ճշմարտությունը պաշտպանելու գործառույթ են ստանձնել:
ՀԳ. Հատուկ հարգանքի են արժանի նաև այն լրագրողները, ովքեր իշխանության բերած թշնամության մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում և իրականությունը մատուցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid06LQrDeUGEfMatNGstB2gMJrjMErtYRxZXjFRJaNxqQN28CAtPb9iUikeYBPUPAZ1l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



