Tert.am-ը գրում է.

Դիտարկմանը, որ Ալիևը հայաստանյան տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանն անվանել է Գյոյչա,  նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա:  Այս մասին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը:

Քոչինյանի  խոսքով՝ Ալիևն ասել է, որ կա քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա, և, որ այդ նույն քարտեզի մեջ  Ադրբեջան բառ չկա:

«Կան քարտեզներ, որոնց վրա գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, քարտեզ, որտեղ գրված է միայն Սևան»,-նշել է Քոչինյանը։

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին  մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել