Բազմաթիվ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ երկար տարիների ընթացքում լուսանկարում են մեր Մոլորակի ամենագեղատեսիլ վայրերը և ներկայացնում են հասարակության դատին: Ամեն անգամ նայելով այդ նկարներին ուղղակի ապշում ես և հասկանում, թե դեռևս որքան վայրեր կան, որ ամպայման պետք է տեսնել սեփական աչքերով:

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

 

Արաբական Միացյալ Էմիրություններն աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկն է: Միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելում են այս երկիր տեսնելու նրա տեսարժան վայրերը, սակայն քչերը գիտեն, որ դրանց մեծամասնությունը ձեռակերտ են: Աշխարհի ամենամեծ կղզիախումբը  ստացել է «Արմավենիների կղզիներ» անվանումը: Նրա շինարարությունը սկսվել էր 2001թ.-ին Դուբայում: Շինարարությանը մասնակեցել են 14.000 աշխատողներ, որի ժամանակ օգտագործվել է միլիոնավոր տոննաներով շինանյութ և արդյունքում Դուբայի ափերի մոտ «աճեցին»  երեք կղզիներ՝ Ջեբել Ալի, Դեյրա և Ջումեյրա:


Իգուասու ջրվեժ, Արգենտինա — Բրազիլիա

 

Իգուասուն կազմված է 270 առանձին ջրվեժներից: Նրանց բոլորի լայնությունը կազմում է 2700 մետր:  Բոլոր ջրվեժները բաժանված են իրարից տարբեր չափսերի կղզիներով, իսկ վերջիններս միացված են կամրջակներով, որոցով կարելի է զբոսանել և ավելի լավ ուսումնասիրել շրջակա միջավայրը: Այս կասկադի ամենամեծ ջրվեժն անվանում են «Սատանայի կոկորդ» և այն սահման է հանդիսանում Բրազիլիայի և Արգենտինայի միջև: Ջրվեժի լայնությունն է 150 մետր է, երկարությունը՝ 700 մետր: Իր ձևով այն նման է նալի և կազմված է 14 հզոր հոսքերից:  «Նիագարայի ջրվեժն Իգուասույի համեմատ նման է ծորակից եկող ջրի»,- մի առիթով ասել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը՝ Էլեոնորան: Եվ Ամերիկայի առաջին տիկինը չէր չափազանցնում: Նիագարայի ջրվեժի բարձրությունը Կանադայի կողմից կազմում է 53 մետր, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ 21 մետր: Իսկ Իգուասուն թափվում է 60-80 մետր բարձրությունից:


Հիսուս Փրկչի արձանը, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

 

700 մետր բարձրությամբ Կորկովադո լեռան վրա կանգնած է Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը, ով պարզել է ձեռքերը քաղաքի վրա կարծես թե օրհնելով այս երկիրը: Տարեկան մոտ 2 միլիոն զբոսաշրջիկներ և տեղացի բնակիչներ բարձրանում են լեռը, որպեսզի լուսանկարվեն հուշարձանի ֆոնի վրա որպես «հաջողության նշան»:  Հիսուս Փրկչի արձանի չափսերն են՝ բարձրություն՝ 38 մ, քաշը՝ 1145 տոննա, ձեռքերի բացվածքը՝ 30 մ: 2007թ.-ին Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Փրկչի արձանն ընտրվել էր, որպես Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:


Նյու-Յորք, Մանհեթեն

 

Նյու-Յորքն ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքն է, իսկ Մանհեթենը Նյու-Յորքի ամենահայնտի շրջանն է: Իսկ ամեն ինչ սկսվեց 400 տարի առաջ, երբ կատարվեց մարդկության պատմության մեջ ամենաշահավետ գործարքը. 24 դոլարով հնդկացիները վաճառեցին եվրոպացիներին իրենց համար անպետքական հողը: Բացի բազմաթիվ թանգարաններից, այստեղ գրեթե յուրաքանչյուր շինությունը հուշարձան է: Այստեղ են գտնվում Նյու-Յորքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Կենտրոնական պարկը, Թայմս Սքվերը,  Չայնա-թաունը և Բրոդվեյը:

 

Եգիպտական բուրգերը Գիզայում

 

Եգիպտական բուրգերը Հին Եգիպտոսի փառահեղ ճարտարապետական հուշարձաններն են: Բուրգերի թվում է Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Քեոփսի բուրգը: Բուրգերը նախատեսված էր օգտագործել, որպես Հին Եգիպտոսի փարավոնների  դամբարաններ: «Բուրգ» բառը հունական ծագում ունի և նշանակում է բազմանիստ: Ընդհանուր առմամբ Եգիպտոսում հայտնաբերվել են 118 բուրգեր:

 

Ակշարդհամ, Դելի, Հնդկաստան

 

Այս համալիրի կազմի մեջ մտնում է ոչ միայն տաճարն, այլև մի քանի այգիներ, թանգարաններ, մեծ մշակութային կենտրոն, որտեղ կարելի է ծանոթանալ Հնդկաստանի ազգային առանձնահատկությունների և ավանդույթների հետ, բազմաթիվ խանութներ և սրճարաններ:  Տաճարը կառուցվել է առանց որևէ մետաղական իրերի օգտագործման և առանց ցեմենտի: Բետոնն օգտագործվել է միայն հիմքի կառուցման ժամանակ: Մնացած ամեն ինչը քարից է: Շնորհիվ իր չափսերի (12 հեկտար), Ակշարդհամը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 

Վենետիկ, Իտալիա

 

Վենետիկն անվանում են «քաղաք ջրի վրա»: Հետաքրքիր է, որ Արևմտյան Եվրոպայում կան մի քանի ուրիշ քաղաքներ, որոնք նույնպես կառուցված են ջրի վրա: Օրինակ, բելգիական Գենտը կանգնած է 26 կղզիների վրա, որոնք միացված են 207 կամուրջներով: Հոլլանդիայի մայրաքաղաքը նույնպես գտնվում է 26 կղզիների վրա, սակայն առաջին տեղում է հենց Վենետիկը: Դժվար է հաղթահարել նրա ռեկորդը՝ 118 կղզիներ, 150 ջրանցքներ և 400 կամուրջներ:  20-րդ դարի ընթացքում Վենետիկը 23 սմ-ով անցել է ջրի տակ: Կանխատեսվում է, որ 2028թ.-ին այն ամբողջովին կանցնի ջրի տակ:


Մաչու Պիկչու

 

Առաջին լեռը կոչվում է Ուայնու-Պիկչու, իսկ երկրորդը՝ Մաչու Պիկչու և զբոսաշրջիկներն այն ավելի հազվադեպ են այցելում: Դեպի լեռը տանող ճանապարհը շատ դժվարն է և բաղկացած է 1700 աստիճաններից: Սովորաբար ճանապարհը տևում է 1.5 ժամ, սակայն վերևից բացվող տեսարանն ուղղակի ապշեցուցիչ է:

 

Ջրվեժ Անխել, Վենեսուելա

 

Ջրվեժի ընդհանուր բարձրությունը 979 մետր է: Ջրի թափվելու բարձրությունն այնքան մեծ է, որ նախքան գետնին հասնելը ջուրը մառախուղի է վերածվում:  Հարկավոր է նշել, որ Վենեսուելան յուրահատուկ երկիր է: Այստեղ են գտնվում տեպուաները: Դրանք տարօրինակ տեսքով հարթ գագաթներով սարեր են:  Իրենց ձևի պատճառով յուրաքանչյուր անձրևից հետո սարերից սկսում են հոսել բազմաթիվ ջրվեժներ:

 

Սանկտ-Մորից և Ալպեր 

 

Շվեյցարական Սանկտ-Մորիցը համարվում է ալպիական լեռնադահուկային հագստավայրերի արքան: «Արիստոկրատական», «շքեղ» - այսպես կարելի է բնութագրել այս վայրը, որը թագավորական ընտանիքների, միլիարդատերերի, քաղաքական գործիչների և աստղերի սիրելի հագստայան վայերից մեկն է:  Սանկտ-Մորիցի բնակչությունը 5600 մարդ է կազմում: Սեզոնին այստեղ են գալիս սպասարկման ոլորտի ևս 3000 աշխատակիցներ և հազարավոր զբոսաշրջիկներ:  Սանկտ-Մորիցում կան բոլոր հարմարություննրը լեռնադահուկային սպորտի սիրահարների համար՝ 36 «սև» և 136 «կարմիր» ճանապարհներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել