Անդոնը, անցնելով երևակայելիի սահմանները, այս իշխանությունների օրոք բանակում արձանագրվող ողբերգական դեպքերը՝ ինքնասպանությունները, սպանությունները և այլն, համարել է «նախկինների» թերացման հետևանք. «քֆուր ուտելը» ու հեռախոս օգտագործելու խնդիրները, ըստ Անդոնի, նախկին իշխանւթյունների թերացման հետևանք են, որոնք կլուծվեն սերժանտական համակարգի՝ օրերից մի օր ոտքի կանգնելով:
Անդոնի հայտարարությունը մարազմի ժանրից է. 6 տարի շարունակ լինել իշխանության, 6 տարի շարունակ բզկտել երկիրն ու բանակը, իսկ հետո կանգնել ու խորացող խնդիրների համար մեղադրել նախկին իշխանություններին, կարող էր կա՛մ վերջին ցինիկը, կա՛մ նույնքան վերջին տխմարը:
Այդ նույն տրամաբանութամբ նախկին իշխանություներն էլ բանակի ու երկրի բոլոր խնդիրների համար կարող էին մեղադրել իրենց նախորդներին, նախորդնելն էլ՝ նախորդներին, նրանք էլ՝ ասենք բոլշևիկներին: Այս շղթան կարող է անվերջ շարունակվել ու չընդհատվելով հասնել ասենք Նեոլիթի կամ Պալեոլիթի ժամանակշրջան:
Բանակում հանցագործություններն ու ողբերգությունները շատանում են, քանի որ անդոնները ոչնչացրել են զինված ուժերը, ներքին կարգուկանոնի հաստատման հարցում Պապիկյան Սուրիկը լիովին ձախողվել է, մտադիր էլ չեն շտկել իրավիճակը: Միակ պատասխանատուն վերջին 6 տավա համար ՔՊ-ն է, և եթե կա մեկը, ով դա հերքում է, կա՛մ անուղեղ է, կա՛մ էլ, որ ավելի վատ է, նիկոլական: