Բազմաթիվ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ երկար տարիների ընթացքում լուսանկարում են մեր Մոլորակի ամենագեղատեսիլ վայրերը և ներկայացնում են հասարակության դատին: Ամեն անգամ նայելով այդ նկարներին ուղղակի ապշում ես և հասկանում, թե դեռևս որքան վայրեր կան, որ ամպայման պետք է տեսնել սեփական աչքերով:

 

Մայաների բուրգեր, Տիկալ, Գվատեմալա 

 Пирамиды Майя, Тикаль, Гватемала

«Տիկալ» անվանումը, որը մայաների լեզվից թարգմանվում է որպես «վայր, որտեղ լսելի են հոգիների ձայները», տրվել է նրան արդեն այն բանից հետո, երբ 1840թ.-ին եվրոպացիները հայտնաբերեցին այս վայրը: Հսկայական քաղաքը զբաղեցնում էր 60 ք. կմ. տարածք, որտեղ գնտվում էին հարյուրավոր քարե շինություններ: Մինչ օրս դրանցից ոչ բոլորն են պեղվել: Մեջտեղում գտնվում են 6 բուրգեր: Նախկինում այս համալիրի կազմի մեջ եղել են իշխանների ամրոցներ, ակրոպոլիսներ, արարողակարգերի համար հարթակներ և նույնիսկ բանտեր:  

 

Բարսելոնա, Իսպանիա  

 Барселона, Испания

Բարսելոնան համարվում է ամենահայտնի և ամենահին քաղաքներից մեկը: Ըստ լեգենդի այն հիմնադրել է հին հունական առասպելաբանության հերոս Հերակլեսը՝ Հռոմի հիմնադրվելուց 400 տարի առաջ: Մյուս տարածված թեորիան կապված է ոմն Համիլկար Բարկայի՝ Կարթագենացի զորավար հռչակավոր Հաննիբալի հոր հետ:

Հաշվի առնելով Բարսելոնայի աշխարհագրական նպաստավոր և գրավիչ դիրքը, այն բազմաթիվ անգամներ ենթարկվել է հռոմեացիների, վեսթգոթերի, մավրների, ֆրանկերի, բրիտանացիների և այլ ժողովուրդների հարձակումներին: Սակայն դա չի խանգարել ժողովրդին մինչ օրս պահմանել իրենց մշակութային ժառանգությունը, այդ պատճառով Բարսելոնայի հնադարյան կառույցները և ժամանակակից երկնաքերերը վերաբերում են նրա պատմության բոլոր փուլերին:  

 

Հեքիաթային քաղաք Սինգապուր  

 

Մինչև անցյալ դարի 60-ական թվականները Սինգապուրը շատ աղքատ երկիր էր, որը ստիպված էր նույնիսկ խմելու ջուր ներկրել, սակայն այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնը ստանձնեց իրավաբան Լի Կուան Յուն, նա բազմաթիվ բարեփոխումներ կատարեց, լուծեց առաջին անհրաժեշտության խնդիրները և նպաստեց երկրի տնտեսական զարգացմանը: Այս ամենի հետևանքով վերջին 10 տարիների ընթացքում հետամնաց հանրապետությունը դարձավ աշխարհի ամենաբարգավաճող երկրներից մեկը: 

 

Նորվեգական ֆիորդեր

 Норвежские фьорды

Աշխարհի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից են ֆիորդերը: Դրանք իրենցից ներկայացնում են հողի մեջ խորը մխրճված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոցեր: Դրանց կարելի է հանդիպել ամենուրեք, սակայն ֆիորդերը հիմնական ասոցացվում են Նորվեգիայի հետ և առավել հայտնի են հենց նորվեգական ֆիորդերը: Այս երկրում ֆիորդերն առավել շատ են և առանձնանում են իրենց գեղեցկությամբ: 

 

Էվերեստը 7000 մետր բարձրությունից, Նեպալ  

 Эверест с высоты 7000 метров, Непал

Նեպալում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը: Այստեղ՝ լեռների, ձյան և հավերժ սառյուցի երկրում, ջերմաստիճանը կարող է հասնել  - 60 °C, իսկ լեռան գագաթին քամու արագությունը 200 կմ/ժ է կազմում:  7925 մ բարձրության վրա գտնվում է այսպես կոչված «մահվան գոտին», որտեղ կենտրոնացած է միայն  30% թթվածին: Այդ ամենին կարելի է ավելացնել մշտական ձնահյուսերը և պարզ կդառնա թե ինչումն է Էվերեստը բարձրանալու բարդությունը:  Նույնիսկ հիմա, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, լեռ բարձանալը 2 ամիս է տևում, այն էլ աստիճանաբար է իրականցվում:

 

Սանտորինի, Իյա, Հունաստան

 

Սպիտակ տնակները սպիտակ փողոցների վրա, եկեղեցիների կապույտ տանիքները կապուկտ երկնքի փոնի վրա զմայլում և գրավում են իրենց ներդաշնակությամբ: Այստեղ չկա շտապողականություն, չկա ժամանակ: Ամեն ինչ կարծես հատուկ ընտրված է նկարչի կողմից: Մեկ անգամ լինելով այստեղ հնարավոր չէ չսիրահարվել այս դրախտային վայրին, որը հավերժ կմնա Ձեր հիշողության մեջ:

 

Փարիզ, Ֆրանսիա

 

Ֆրանսիան Եվրոպայի ամենահայտնի երկրներից մեկն է, իսկ Փարիզը թերևս աշխարհի ամենահայտնի քաղաքն է: Նրան իրավացիորեն անվանում են «Լույսի քաղաք», բայց ոչ թե լուսավորվածության համար: Ֆրանսիայի մայրաքաղաքը  երկար դարերի ընթացքում եղել է կրթության, արվեստի և փիլիսոփայության կենտրոնը: Փարիզը ռոմանտիկայի խորհրդանիշն է և եվրոպական մշակույթի բնօրրանը:

Էյֆելյան աշտարակ... Հանճարեղ Էյֆելը ամեն ինչ հաշվի էր առել՝ Սենայի հետ հեռավորությունից մինչև եղանակի ազդեցությունը:  Փարիզի պատմության մեջ ամենուժեղ քամին թեքել է նրա գագաթը միայն 12 սմ-ով: Աշտարակն ավելի շատ ենթարկվում է արևի ազդեցությանը և շոգից ուռչում է 18 սմ-ով, բայց այս ցուցանիշները նորմայի սահմաններում են:

 

Մեխիկո, Մեքսիկա  

 Мехико, Мексика

Մեխիկոյի տեսարժան վայրերը քաղաքը դարձնում են Լատինական Ամերիկայի ամենաայցելվող զբոսաշրջային ուղղությունը: Մեխիկոյի կոնտրաստները գրավում են իրենց յուրօրինակությամբ և գեղեցկությամբ: Նրանք քաղաքին անմոռանալի մթնոլորտ են հաղորդում:

 

Գույլին ազգային պարկ, Չինաստան

Չինական Գույլինը դա և հետաքրքիր քաղաք է և բնության զարմանալի հուշարձան: Այն գտնվում է Չինաստանի հարավում, Գուանսի-Չժուանյան շրջանում՝ Լինցզյան գետի ափին: Այստեղ գտնվող յուրաքանչյուր բլուրն ունի իր անվանումը:

 

Թաջ-Մահալ, Հնդկաստան 

  

20.000 շինարաներ մոտ 20 տարի կառուցել են այս հուշարձանը: Բացի տեղացի ճարտարապետներից շինարարությանը միացել էին նաև օտարերկրացիները՝ Վենետիկից և Ֆրանսիայից: Համատեղ ուժերով ստեղծվել է 5 գմբեթանոց 74 մետր երկարությամբ կառույց: Պատերն արված են կիսաթափանցիկ մարմարից, որը առավոտյան լույսի տակ սպիտակ գույն է ստանում, արևածագին վարդագույն, իսկ գիշերը՝ արծաթագույն:  

 

Զատիկի կղզու արձանները, Չիլի

 

Բացի «Զատիկի կղզի» անվանումից այն ունի ևս ութ անվանում՝«Թե-Պիտո-օ-թե-հուենա», որը թարգմանաբար նշանակում է «երկրի կենտրոն»,  «Մատա-կի-թե-Ռագի» («երկինք նայող աչքեր») և այլն: Տեղի բնակչությունը, ում թվաքանակը ներկայումս կազմում է 4000 մարդ, ունի շատ հարուստ և ունիկալ առասպելաբանություն:  Կղզու գլխավոր հետաքրքրությունն են համարվում հայտնի Մաոյի արձանները: Դրանք սեղմված հրաբխային մոխրից մոտոլիտներ են, որոնց քաշը 20 տոննայից ավել է, իսկ բարձրությունը հասնում է 20 մետրի: Ընդհանուր առմամբ Զատիկի կղզու վրա կան 997 այդպիսի արձաններ:

 

Վիկտորիա ջրվեժ, Զամբիա-Զիմբաբվե  

 

«Վիկտորիան» Աֆրիկայի տեսարժան վայրերից և աշխարհի ամենայուրօրինակ ջրվեժներից մեկը:  Այն կազմավորում է Զամբեզի գետից: Ի դեպ Վիկտորիան աշխարհի միակ ջրվեժն, որի երկարությունը մեկ կիլոմետր է, իսկ բարձրությունը ավելի քան 100 մետր: Նրա աղմուկը կարելի է լսել 40 կմ հեռավորության վրա, իսկ թափվող ջրից առաջացած մառախուղը կարող է բարձրանալ մինչև 400 մետր և տեսանելի է 50 կմ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել