Նիկոլի վերջին ասուլիսը կոգնիտիվ դիսոնանսի, մյունհաուզենյան սինդրոմի, օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի եւ մանիպուլյացիայի պերեդոզով։ Մարդը դուրս է եկել ֆինիշնի պրիմոյ ու վերջին արարին ընդառաջ՝ փորձում է ավարտին հասցնել սեփական «քիմմաքրման» պրոցեսը։
Այն, որ Արցախը հանձնել էին դեռ բրոնզե դարում, հետո՝ Տիգրան Մեծի ժամանակ, հետո ստամբուլյան, հետո լիսսաբոնյան գագաթաժողովներում ու էլ լիքը ուրիշ տեղերում, էդ մուղամը՝ նիկոլազանգվածի ականջների համար, շատ ենք լսել ու այն այլեւս ակտուալ չէ։ Իսկ Արցախի հայաթափումն ու Արցախի վերջնական հանձնումը Ալիեւին Նիկոլն արդեն որպես աքսիոմ, հերթական անգամ գցեց արցախցիների ու Արցախի քաղաքական էլիտայի գրպանը։
Ըստ Նիկոլի, Արցախի քաղաքական էլիտան է որոշում կայացրել «լուծարել» Արցախի հանրապետությունն ու արցախցիներն իրենք են որոշել լքել իրենց հայրենիքը։ Ինքը, տանը նստած, էդ մասին երեւի իմացել է մամուլից, կամ՝ Հովիկ Աղազարյանից։
Սա սուտ է։ Սա անամոթ եւ լկտի սուտ է։
Սկսած Արայիկ Հարությունյանի հրաժարականից, վերջացրած Շահրամանյանի ընթեցրած՝ իրավական ուժ չունեցող տեքստից, Արցախի հայաթափումից, յուրաքանչյուր քայլ ու բառ համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա է իրականությունը։
Արցախի վերջին նախագահը երկու օր առաջ հայտարարեց, որ ամեն ինչի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանն ու նրանք ամեն ինչից տեղյակ են եղել։ Երեկ էլ Արցախի խորհրդարանի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ եղել է հստակ համաձայնեցված։
Ուստի, որեւէ կռուտիտ ու մանիպուլյացիա, որեւէ սուտ՝ երկրի հակառակ կողմից, չի անցնելու։ Եւ սեփական մեղքն ու պատասխանատվությունը, որպես մազութ, որեւէ մեկի վրա լղոզելը, չի հաջողվելու։
Եթե անգամ Ամիրյան փողոցը վերանվանվի ոչ թե Պապ թագավորի, այլ Նիկոլի անվան փողոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/videos/1027863891976891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել