Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկութ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարարական ծառայող, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել