Tert.am-ը գրում է.
Այստեղ, ընդհանրապես, իմ անձնական կարծիքով գործը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ, պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանք է քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկում է քննարկում, այնպիսի մի մարդու, ամենայն հարգանքով ու դա փաստ է, ես իմ մասին եմ կարող ասել, ուրեմն այդ մարդու կատարած աշխատանքի 1% չեն կատարել։ Այս մասին ՀԾԿՀ նիստի ընթացքում ասել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը:
«Ձեզ խաբել են, հարգելի քաղաքացիներ։ Ձեզ ներկայացրել են, որ ՀԷՑ-ը ճգնաժամում է, որ կան միլիարդավոր չարաշահումներ, բայց որևէ մեկը մեղադրյալ չի ներգրավվել։ Դա արվել է ընդամենը երկու նպատակով՝ ճնշում գործադրելու Սամվել Կարապետյանի վրա կամ նրան բանակցությունների դաշտ բերել»,- նշել է Ղազինյանը։
Նա ընդգծել է, որ տարիներով ձևավորված անկախ մարմինների ինստիտուտը և ներդրումների անվտանգությունը ապահովող մեխանիզմները «վերացվում են», իսկ գործընթացների նպատակը ՀԷՑ-ը քաղաքական նպատակներով կառավարելի դաշտ տեղափոխելն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



