Նախագահների կողմից տրված վերջին հարցազրույցների իր մեկնաբանության մեջ Նիկոլն ընդգծված հակառուսական շեշտադրումներ է արել՝ Սարգսյանին ու Քոչարյանին մեղադրելով ՊԱԿ (КГБ) հովանու ներքո մշակված սցենարն իրագործելու փորձեր ձեռնարկելու համար:«…ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։ Սպասվող արդյունքը՝ 0+0=0…»,-մասնավորապես՝ գրել է Նիկոլն ու վերջում կոչ արել արցախցիներին Կառավարության աջակցությամբ տնավորվել Հայաստանում։

Հետաքրքիր է, որ նման հայտարաություներով հանդես է գալիս մեկը, ով ոչ հեռու անցյալում լիզում էր Պուտինի կրունկները: Ո՞վ կամ ի՞նչն է Նիկոլի բերանը լեզու դրել: Նա նման կերպ ռուսերից իր հիասթափությո՞ւնն է արտահայտում՝ նկատի ունենալով Արցախում տեղի ունեցածը, թե՞ Էրդողանն է «դուխավորել»՝ օգնելով Նիկոլին ինքնահաստատվել:

Դատելով ամենայնից՝ Արցախի հետ պատահածը Նիկոլի սրտովն է եղել,և այստեղ երկու կարծիք չի կարող լինել. եթե այդպես չլիներ, մի անգամ գոնե Իլհամին կբողոքեր, մինչդեռ արեց ամեն ինչ, որ Ադրբեջանը մարսի արցախահայերի դեմ իրագործված էթնիկ զտումը,իսկ իր լսարանին էլ ամեն օր փորձումէ համոզել,որ Արցախի կործանումն է Հայաստանին «թևեր տվել»:

Մնում է երկրորդ տարբերակը՝ թուրքերի. Նիկոլը հասկացնում է, որ եթե իրեն օգնեն վերարտադրվելու հարցում, ապա ինքը կգնա ընդգծված հակառուսական քայլերի, իսկ կոնկրետ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը նման պատրաստակամության առհավատչյան է: Նիկոլը հասկանում է, որ եթե չվերարտադրվի, ապա լավագույն դեպքում իր կյանքի մնացած տարիներն անցկացնելու է KГБ-ի «պադվալում», իսկ առավել հավանական է Չաուշեսկու ճակատագիրը. Աննայի մատը բռնած պատի տակ վախճանվելու են:

Հետաքրքիր է՝ Մոսկվայում Նիկոլի այսօրինակ գրառումներն ու հայտարարությունները կարդո՞ւմ են: Եթե այո, ապա ի՞նչ եզրակացության են հանգում, հանդուրժելո՞ւ են…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել