Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երեք օրով կգործուղվի Վրաստան։
Վերադարձից հետո Գալյանը կմեկնի արձակուրդ՝ երկու օրով։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի նոյեմբերի 16-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև իրավական 6-րդ ֆորումին մասնակցելու և երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով:
  2. Սրբուհի Գալյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
  3. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230- Ն որոշմամբ սահմանված կարգի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել