Արոն իրականությունը գունազարդել է թուրքական գույներով՝ մոռանալով մի շատ էական բան՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունն ու հասարակական տրամադրությունները շարունակում են կրել հակահայկական բնույթ, ինչը Արոյի հայտարարոթյունները դարձնում է օդ։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ խաղաղությունը ինքնին չի ապահովում ինքնիշխանություն, եթե այն հիմնված չէ փոխադարձ հարգանքի և հավասարության վրա։ Հայաստանի դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են վարել ագրեսիվ քաղաքականություն, խաղաղության անվան տակ կախվածության մեջ ընկնելը կարող է հակառակ արդյունք ունենալ՝ զրոյացնելով ինքնիշխանությունը։
«Օմեգան» դիտմամբ խառնել է «կախվածություն» ու «համագոծակցություն» հասկացությունները՝ չցանկանալով խոստովանել, որ հանձնվելով թուրքերի՝ հայ ժողովդի դարավոր թշնամիների ողորմածությանը՝ Հայաստանը կորցնելու է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Ինչ վեաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի դեպքում, այո, Արոն ճիշտ է. հաղթած երկրի կարգավիճակ ունեցող Ադրբեջանն իրենով է անում ամբողջ Կովկասը՝ վայելելով արևմտաթուրքական գերազդեցիկ շրջանակների անթաքույց հովանավորչությունը, և այս առումով Նիկոլի խաղաղությունը ձեռնտու է հենց Բաքվին:
Արոյի համար կարևորն էլ հենց դա է: Բա ո՞ւմ էր պետք Արցախ կոչվածը, եթե դրա՝ Հայաստանի վերահսոկղության տակ գնտվելու պատճառով կապված էին Իլհամի արյունոտ ձեռքերը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4838
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



