Մեկնաբանելով Դավիթ Համբարձումյանի շուրջ կատարվողը՝ Մուրազի Բորիկը խոստովանել է, որ նրան կալանավորել են ի պատասխան իմպիչմենտի գործընթացի: Ըստ Բորիկի՝ չնայած Փաշինյանը լավ է հասկանում, որ դա մեռելածին գործընթաց է, սակայն փորձում է բնում խեղդել, որ դաս լինի ՔՊ-ականներին: «Չնայած ես կարծում եմ, որ ՔՊ-ականներն էդքան ռիսկ չունեն, որ մտածեն, որ կարող են միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահությանը»,-ասել է Բորիկը:

Բորիկն ինքն իրեն հակասում է. ամիսներ ի վեր պնդում է, թե իմպիչմենտի ամբողջ նախաձեռնությունը, պրոցեսը նոնսենս է, խաբեություն ու, ուշադիր, «վոինի» դեմ լարված թակարդ, քարոզում է, թե Սերժ Սրասյանը հատուկ է պլանավորել այս ամենը, որ իբր վնասի «Հայաստան» խմբակցությանը և այլն: Այսինքն՝ Բորիկն ամիսներ ի վեր զբաղվում է բանսարկությամբ ու «վոինի» այլանդակ մտքերն է տարածում համացանցով մեկ՝ ապակողմնորոշելով հանրությանը:

Ի՞նչ է ասում նա հիմա: Նա հիմա կեսբերան, մի կերպ, ինքն իրեն ստիպելով խոստովանում է, որ իրականությունը բնավ այնպիսին չէ, ինչպիսին «վոինը» մատուցել է. եթե Նիկոլը Համբարձումյանից բխող իրական վտանգ չզգար, երբեք նրա վրա գործ չէր «կարի», աղմուկ-աղաղակ չէր բարձրացնի ու դեռ մի բան էլ «տակից» կաջակցեր: Մինչդեռ այսօր Համբարձումյանն անազատության մեջ է մյուս քաղբանտարկյալների նման, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Բորիկի հորինած սխեմայի տրամաբանության մեջ:

Բորիկին միայն կարելի է խղճալ. «վոինի» ձեռքն ընկել է կրակը ջահելը՝ հիմարաբար չանհանգստանալով սեփական ապագայի համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել