Ադրբեջանական «Toplum TV» պարբերականի փոխանցմամբ՝ բավական բարձրագոչ հայտարարություներով է հանդես եկել Միլի Մեջլիսի պատգամավոր Օրուջ Զահիդը. Իլհամին փառաբանելուց ու «հաղթական» Ադրեջանը մեծարելուց հետո նա նաև ասել է. «Հայերը սպասում են Բաքվի որոշմանը՝ ներկայացնելու իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ, կովկասյան կամ ծովից ծով Հայաստանը: Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից: Դա կլինի ամենամեծ վերադարձը»:

Ադրբեջանցու ուղերձն ակնհայտորեն ուղղված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանին. նա բացահայտորեն ձեռնոց է նետում Ռուսատսանին՝ չնայած նրան, որ վերջերս Պուտինն Իլհամից ներողություն էր խնդրել ինքնաթիռի հետ կապված դեպքի առթիվ, իսկ Մոսկվայից հնչում էին հայտարարություններ, թե ռուս-ադրբեջանական երկխոսությունը շարունակվում է: Զահիդը չի թաքցրել ադրբեջանական պետության՝ խորքում հակառուսական լինելու փաստը՝ թքած ուենալով, թե ինչ արձագանք կստանա իր ելույթը Մոսկվայում. Բաքվում վաղուց Հյուսիսին բանի տեղ չեն դնում: Բայց դա Հյուսիսի խնդիրն է, իսկ ի՞նչ ուղերձ է ադրբեջանցին մեզ հղում:

Իլհամի խամաճիկն ակնհայտորեն հեգնել է Հայաստանին՝ հայերիս ներկայացնելով որպես վերևից՝Բաքվից իջնող հրահանգներին սպասող ինչ-որ խղճուկ էթնիկ տարր: Սրիկան փորձել է ցույց տալ, որ Հայաստանի ճակատագիրն այլևս Իլհամն է տնօրինում, ինչը ոչ միայն հոգեբանական պատեազմի տարր է, այլև, ըստ էության, դառն իրականություն՝ նկատի ունենալով այն, թե ով է Նիկոլն իրականում: Իսկ այն, որ օգտագործվել է «իրական Հայաստան» նիկոլական տերմինը, պատահական չէ բնավ ու ցույց է տալիս այդ կոնցեպտի իրական հեղինակների ով լինելը:

Միաժամանակ Զահիդն ուղերձ է հղել նաև Արևմուտքին՝ակնարկելով, որ եթե թույլ տան Հայատսանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի», ապա Կովկասն ամբողջությամբ դուրս կբերվի ռուսական ազդեցությունից. Բաքուն պատրաստ է դառնալ հակառուսականության առաջամարտիկ, եթե Արևմուտքի համաձայնությամբ Երևանում Իլհամի ելույթը հնչի:

Նիկոլի ամբողջ քաղաքականությունը հենց այդ ելույթն իրականություն դարձնելուն է ուղղված. այդ խնդիրն են տերերը դրել Աննայի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել