«Մեկ ազգ՝ երկու պետություն․սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի շրջանակներից և վերածվել աշխարհաքաղաքական միասնության։  Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։

«Տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, կդառնա ամենանշանակալիներից մեկը փոփոխվող աշխարհակարգում, քանի որ հենց այստեղ է անցնում Միջին միջանցքը։

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայի միջով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում մենք կտեսնենք այս գործընթացների առաջընթացը»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել