Եթե Ալենն այդքան վախենում է արցախցիներին ուղարկել իրենց բնօրրանը՝ հայտարարելով, թե անվտանգության անլուծելի խնդիր կարող է առաջանալ, բա է՛լ ինչո՞ւ են ՔՊ-ականներն ու նրանց վայ պարագլուխն ամեն նստել-կանգնելիս խաղաղության մասին լոլոներ պատմում, հայ հանրությանը համոզում՝ ահա եկել է խաղաղությունը ու պատրաստվում է մտնել յուրաքանչյուրի տուն, այլևս պատերազմ չի լինելու, եթե չվերդառնան նախկինները, տարածաշրջանում սեր ու կայունոթյուն է հաստատվելու:
Ստացվում է, որ Ալենն ինքն էլ է ընդունում, որ ազիկների հետ լեզու գտնելը գրեթե անհնար է, որ եթե նրանք մի հայ էլ տեսնեն, ապա կարող են էլի մորթել՝անկախ նրանից, թե ինչ է Նիկոլը ստորագրել ասենք ԱՄՆ-ում, որ ադրբեջանցիների հետ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա ու չի էլ կարող լինել մոտ ու հեռավոր ապագայում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



