Հովհաննավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պղծություն է համարել: Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և որոշ տեղեկություններով երեխա ունի: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեսանյութի մեջ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և ըստ էության, կաթողիկոսության գործունեությունը վերածել է արտահանումների, ներմուծումների, փողի, առքի ու վաճառքի»,- նշել է նա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/reel/840317691870171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



