ԱԺ ամիբիոնից խոսելով պետութան կողմից քաղաքացիների նկատմաբ վերահսկողության ու թվայնացման կարևորության մասին՝ Գռզոն, մասնավորապես, ասել է.«Քու երկրին ճանաչում են՝ դու ինչ աստիճանի ես թվայնացված, քու երկրին որակ են տալիս՝ ինչ աստիճանի թվայնացված երկիր ես և ինչ աստիճանի կարող ես նույնականացնել այս կամ այն քաղաքացուն կամ երկիր եկող օտարերկրյա քաղաքացուն…»:

Գռզոյի հայտարարությունը ոմանց կարող է աշխարհի պահանջներին համահունչ թվալ, սակայն իրականում այն «գեղեցիկ» ձևակերպված, բայց դատարկ հայտարարություն է՝ Հայաստանի ներկա վիճակի հետ ոչ մի կապ չունեցող։

Նախ՝ պրակտիկան ցույց է տվել, որ այս իշխանությունների օրոք ցանկացած թվայնացում կարող է ժողովրդի գլխին «քյալագ» դառնալ, և ասվածի ամենաթարմ ապացույցը Ավինյան Տիկոյի կողմից «բարեփոխված» երևանյան հանրային տրանսպորտի համակարգն է, ապա՝ խիստ տարակուսելի է Գռզոյի այն պնդումը, թե երկրի ճանաչելիությունն ու որակը պայմանավորված են թվայնացման մակարդակով. միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության անկման պատճառները շատ ավելի խորքային են՝ կապված քաղաքական անկայունության, ժողովրդավարական ինստիտուտների թուլացման և արտաքին քաղաքականության անհաջողությունների հետ՝ չհաշված Արցախի կորուստն ու թշնամի Իլհամի հանդեպ Նիկոլի ցուցաբերած արատավոր սերը, ինչը նշանակում է, որ Հայաստանի հեղինակությունը վերականգնելու հարցում երկրի թվայնացումը չի կարող լուծում լինել. պետք է հեղինակազրկման պատճառներն ու հետևանքները չեզոքացվեն, ինչն այս իշխանություններն անել չեն կարող:

Մյուս կողմից՝ վախեցնող է Գռզոյի ոգևորությունը՝ Հայստանը դարձնելու «թվային երկիր»՝ նկատի ունենալով այն, որ դրա արդյունքում պետությունն է՛լ ավելի տոտալ կերպով է վերահսկելու իր քաղաքացիներին,իսկ պետությունն այսօր Նիկոլն է: Ո՞ւմ կամ ինչո՞ւ է Գռզոն ցանկանում վերահսկել: Պատասխանը պարզ է՝ այդկերպ նա փորձելու է իր ու իր նմանների իշխանությունը երկարաձգել, որ շարունակի անհատակ հարստություն կուտակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել