Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար և ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իշխանությունների  ձեռնարկած քայլերն ինչ-որ տեղ կարելի է սպասված համարել. ՔՊ-ն բազմիցս է ապացուցել, որ դատական համակարգն իր ձեռքին ընդամեը միջոց է՝ քաղաքական մրցակիցներին լռեցնելու, հալածելու ու երկիրը մի հոգու բռի մեջ պահելու: Ինչպես հայտնի է, Երևանի քրեական դատարանը Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ազատազրկման, վերացվել է գրավը և որպես խափանման միջոց կիրառվել է կալանք. պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներն են պատճառը: Ընդ որում՝ ուշագրավ է, որ դատախազը պահանջել է անհապաղ կալանավորել համբարձումյանին՝ չսպասելով, որ դատարանի օրինական վճիռը մտնի ուժի մեջ: Այսպիսով՝մարդուն զրկել են ակնհայտ ապօրինի վճիռը բողոքարկելու օրինական հնարավորությունից:

Բոլորի համար ակնհայտ է, որ սրանով իշխանությունները փորձում են թուլացնել ընդդիմության իմպիչմենտի նախաձեռնությունը, այն ինչ-որ կերպ տորպեդահարել՝ «Չկա վարչապետի թեկանծուն, ուրեմն չկա պրոցեսը» տրամաբանութամբ: Իրականում ՔՊ-ն այսկերպ խոչընդոտել է սահմանադրական գործընթացի բնականոն ընթացքը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանում դատական իշխանությունը դարձել է Նիկոլի «տռուսիկի ռեզինի» պես մի բան, ինչը, բնականաբար, խորացնում է հանրային անվստահությունը դատական համակարգի նկատմամբ և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ ինստիտուցիոնալ կայունության վրա:

Մյուս կողմից՝ եթե ընդդիմությունը իսկապես համախմբվի, ապա այս ապօրինի դատավճիռը կարող է դառնալ ընդդիմադիր դիսկուրսի կենտրոնական թեմա՝ ուժեղացնելով իշխանության դեմ պայքարն ու է՛լ ավելի բարձրացնելով դրա լեգիտիմությունը. տեղի ունեցածն  ընդդիմադիր շարժումների ակտիվացման խթան կարող է դառնալ:

Բայց կդառնա՞, արդյոք, եթե նկատի առնենք այն ակնհայտ փաստը, որ կոնկրետ «վոինը» դժվար թե շատ տխրի Համբարձումյւանի շուրջ տեղի ուենցող ապօրինի պրոցեսների պատճառով: Կապրենք, կտեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել