Hraparak.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահները այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Գյումրիում 33 անձ ձերբակալվել էր։
Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի կալանավորումը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/900f447601d9562e7dfd04d374a4e31b
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



