Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝  Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահները այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:

Հիշեցնենք, որ Գյումրիում 33 անձ ձերբակալվել էր։

Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի կալանավորումը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել